Հովվի երգը
Ես հովիվ եմ զով սարերում, դու դաշտի կակաչ,
Քո պատկերն է գիշեր-ցերեկ աչքերիս առաջ:
Գիշերները դուրս եկ, նայիր սարում վառվող կրակին,
Կրակը իմ վառվող սիրտն է, քեզ է կանչում իմ անգին:
Քեզ համար եմ փչում շվին զով արշալույսին,
Որ դու լսես ու մոտս գաս շրջենք միասին:
Դու այս օր ել մոտս չեկար, դու իմ հեռու իմ կարոտ,
Արի ճամփիդ քարեր չկան, ճամփեդ կանաչ ու շաղոտ: