Կարմրում էր «Սև այգին»
Արյամբ այգեպանների
Գոռս էլ, որդիս
Մեջն էր պահապանների։
Գառ խոստացա մատաղի
Կռվից հետո կատաղի
Որ ուղարկեմ Մատաղիս
Զինվոր Գոռ տղիս։
Կրկ...Թեժ պահերին այդ կռվի
Դիրքեր հաց տարավ
Բայց Գոռս
Գառի դերն առավ։
Կարմրում էր «Սև այգին»
Արյամբ այգեպանների
Գոռս էլ, որդիս
Մեջն էր պահապանների։
Հացը հասավ տղերքին
Լուրը հասավ ամենքին
Ձայնը հասավ ականջիս
Որ զոհ դարձավ Որդիս։
Կրկ...Թեժ պահերին այդ կռվի
Դիրքեր հաց տարավ
Բայց Գոռս
Գառի դերն առավ։
Դեռ կա գառը մատաղի
Կռվից հետո կատաղի
Որ խոստացա Գոռ տղիս
Կուղարկեմ Մատաղիս։
Խոստացածս ես կանեմ
Պատերազմ է դեռ քանի
Գառը մատղեմ,կուղարկեմ
Գոռ ջան,ո՞վ տանի։
Կրկ...Հաց կհասնի տղերքին
Չէ,որ ունես դու եղբայր
Մահ կտանի թուրքերին
Ինձ Պես Ամեն Որդու Մայր