Gosh Srtis Hascen Ожидает модерации

00:00 / 04:16
Loading
Скачать
0
966
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 4,4 Мб 144 кбит/с
Загружено: Vig Xachatryan @ 19.01.19
Текст песни «Srtis Hascen»
  
I
Անսեր քամիներից հետո եկավ սիրո գարուն, 
Հիմա էլ իմ ու քո սիրուն ոչինչ չի խանգարում, 
Անձրևը դադարել է, իմ սրտում չկա ամպրոպ, 
Ես քո գալուն էի սպասում սրտարո՜փ։ 
Ախ երանի սիրուց հավերժ իմ սիրտը թրթռա, 
Ու երանի լինի քո համբույրից տակն ու վրա, 
Սիրահարված նայեմ քո աչքերին ես օրերո՜վ, 
Թող քեզ գրկեմ , որ սավառնեմ ես օդերո՜վ: 

Կրկներգ 
Որտե՞ղից գտար իմ սրտի հասցեն, 
Սրտիս մեջ մտար, որ էլ չթախծե՜մ, 
Արի ներս առանց դուռը թակելու, 
Սիրտը իմ քեզ համար է զարկելու:(1)
Քեզ համար է սիրտս զարկելու:(2)

II
Թող քեզ ամուր գրկեմ ու քեզանով ես հիանամ, 
Թող մեր մի համբույրից ամբողջ աշխարհը քարանա, 
Դու իմ երազների աղջիկն ես՝ ինչ էլ որ լինի, 
Ոչ մի րոպե քեզ իմ գրկից բաց չեմ թողնի՜։ 

Կրկներգ 
Որտե՞ղից գտար...(2X)

Կրկներգ(2)
Քեզ գտել եմ ու չեմ տա ոչ ոքի, 
Սերը ինձ ու քեզ թող հողից պոկի, 
Որ լինես հավերժ իմ սրտի կողքին, 
Էլ ոչ ոք չկա քեզանից բացի, 
Որ սիրո երազ իմ առաջ բացի, 
Քո սիրուց խելքից գնացի:

Կրկներգ
Որտե՞ղից գտար...
Текст добавлен: Vig Xachatryan
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.