Օտարություն դու չարիք ես
Օտարություն դու կարիք ես
Մեզ խափող կեղծ հույսերով
Լավ կյանքի երազներով
Հորինված մի սուտ ես օտարություն։
Մեր արմատից մեզ պոկելով
Օտար հողին դու գամեցիր
Ճակատագիրն իմ ազգի
Հեռուներում թաղեցիր։
կրկներգ
Հոգին հայի խեղդեցիր ծով կարոտի
Սիրտը հայի տվեցիր խենթ փոթորկի
Աչքերը հայի լցրեցիր արցունքով
Խլեցիր ամեն ինչ և ոչ իր կամքով։
Հայը տեր եղավ իր խաչին
Աղոթեց հայերեն իր Ասծուն
Չխառնեց արյունը իր
Չփոխեց ոչ տառ ոչ գիր
Նա մնաց ինքնությամբ
չօտարացավ։