Harut Pambukchyan My Life минус

00:00 / 06:18
Loading
Скачать
0
2255
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: ориг + бэк
Свойства файла: 14,4 Мб 320 кбит/с
Загружено: Sergo Singer @ 19.06.20
Текст песни «My Life»
  
Ձախ Հարութ - Իմ կյանքը, Դու ուզեցիր
Խոսք՝ Համո Սահյան
Երաժշտություն` Նարեկ Դուրյան

Իմ կյանքը - Դու ուզեցիր

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տանեմ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր,
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տունը լինեմ։

***
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,
Ոչ կարգին անտուն եմ մնացել:

Սրտիս պես վառվել եմ անկրակ,
Այրվելով տրվել եմ բոլորին,
Եվ սակայն սրտիս 
պես աշխարհում,
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել:

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, 
Հիմա ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Իմ տան մեջ՝ 
Միակ ավելորդը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը մնամ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը մնամ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ…

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ։

***
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,
Ոչ էլ կարգին անտուն եմ մնացել:

Սրտիս պես վառվել եմ անկրակ,
Այրվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս 
պես աշխարհում,
Բոլորից թաքուն եմ մնացել:

Գուշակեցեք, խնդրեմ, հիմա,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

***
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել ես մի կարգին,
Ոչ կարգին անտուն եմ մնացել:

Ինձ հանգիստ թողեք մարդիկ,
Ես մարդ եմ ու արտիստ,
Ես եմ ամենից հարուստն այս աշխարհում:
Ես եմ տերը այս պարզ գիշերի,
Այս լուսնի, այս աստղերի,
Այս կյանքի ու իմ բախտի: 

Դե գուշակեցեք մարգարեներ
Ես ձեր ճորտը լինեմ:
Թե մինչև ե՞րբ իմ տան մեջ՝ 
Միակ ավելորդը լինեմ։
Текст добавлен: ohannes1
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.