Ծնվել եմ քաղաք Երևանում
Կարգին հայկական օջախում
Դպրոց եմ գնացել
Գրքեր եմ կարդացել
Բայց մեկ է փողոցն է
Ինձ միշտ ձգել։ 2x
Մեր բակի տղաներով
Հարևան աղջիկներով
Խախտում էինք մինչև
Մութն ընկնի
Չլիկ դաստա բռնոցի
Առանց ջուր առանց հացի
և բոլորս էինք բնիկ երևանցի: 2x
///////////////////////////////
Գնում էինք տոներին մայովկի
Ուտում էինք ինչ կար տնից բերած
Չկար համբուրգերը չկային կոլանները
Լիմոնադ բուտերբրոդը փատատած 2x
Բայց ուրախ եր կյանքը մեր
Չկար մեկը անտարբեր
Ընդհանուր մի մեծ սեր կար մեր քաղաքում
Սարի թաղցի կոնդեցի երրորդմասցի
Նորքեցի Կոմիտասցի մի խոսքով Երևանցի 2x
////////////////////////////////////
Անցավ մեր անհոգ մանկությունը
Ոչինչ նորից ետ չես բերի
Փոխվել են կարգերը ազնիվ ընկերները
Մտել են աշխարհը բիզնեսի 2x
Դատարկվել է բակը մեր
Մենք դարձել ենք անտարբեր
Չկա խաղացող խաղերը մանկական
ԱՊԼ-ի այֆոն առած
Սամսունգից էլ շվարած
Չլիկ դաստան ու բռնեցին ուր մնաց 2x