Դու իմ աշխարհում հայտնվեցիր ինչպես արև,
Ու լույս տվեցիր դու իմ հոգուն հարատև,
Ես սիրում եմ քեզ, հավատա իմ խոսքերին,
Այս սիրո տոնին դու դարձար իմ տիրուհին:
Ես գտա իմ կյանքին:
Աչքերն այսօր քո թաց են,
Սիրտս բաց է քեզ համար, իմ սիրելի,
Հոգուս անմար կրակն ես,
Սրտիս զարդն ես, իմ անգին,
Ախ, քո անունը սեր է, որ տվել է հենց Աստված ինձ վերևից,
Շնորհակալ եմ ես քեզ, Սրտիս դու կես,
Իմ միակն ես:
Լույսը այսօրվա թող հավերժի քո աչքերում,
Եվ թող ուղեկցի մեր կյանքի լավ օրերում,
Կաս ու կլինես ամենաթանկը իմ կյանքում,
Քո ճերմակ շորով փայլում ես ու ինձ ժպտում:
Երդվեցինք սիրել կյանքում: