֊ 1 ֊
Հեռացար սիրելիս,
Օտար ես հիմա դարձել
Իմ թախծոտ աչքերս
Քո սիրով են լցվել
Մնացի ես մենակ`
Քեզանից հեռու 2×
Էլ իմը չես սիրելիս
Ուրիշին ես դու։
🔊🔊🔊🔊
Թողել ես ինձ մոլոր
Աչքս քո ճամփին 2×
Ո՞րն է յար իմ մեղքը
Չասացիր թանկագին
Դարձել ենք մենք օտա~ր
Իրարից հեռու 2×
Մարել են հույսերը
Իրար տեսնելու։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
֊ 2 ֊
Սերը իմ սրտի մեջ
Կարոտի երգ է դարձել
Համբյուրդ շուրթերիս
Ես երբեք չեմ մոռացել
Անցել են տարիներ
Իրարից հեռու 2×
Էլ իմը չես սիրելիս
Ուրիշինն ես դու։
🔊🔊🔊🔊
Թողել ես ինձ մոլոր
Աչքս քո ճամփին 2×
Ո՞րն է յար իմ մեղքը
Չասացիր թանկագին
Դարձել ենք մենք օտա~ր
Իրարից հեռու 4×
Մարել են հույսերը
Իրար տեսնելու։