Աշխարհի Սիրուն
Առաջին անգամ կյանքում,
Սիրտն է իմ այսպես զարկում,
Քո գրկում օդը չի հերիքում,
Ամեն ժամ, ամեն վայրկյան
Աչքերիդ մեջ թող կարդամ,
Որ ապրում է սերս քո սրտում,
Սիրելու հազար պատճառ
Շշնջամ ես քեզ հաճախ,
Որ քո սիրտը իմ սիրուց դողա,
Սիրելու հազար առիթ,
Որ գրկեմ քեզ այսքան պինդ
Ու սիրուց իմ սիրտն էլ խենթանա:
Կրկն.
Աշխարհի սիրուն աղջիկը իմ սերը դարձավ,
Բաժանել ենք սերը երկուսիս մեջ հավասար,
Աշխարհի ամենալավը հենց իմը դարձավ,
Քո գրկում քնած իմ սիրտը նորից արթնացավ: (1x)
Երկուսով դարձել ենք մեկ,
Մի աշխարհ, մի տիեզերք
Ու չունի էլ սերը մեր սահման,
Թող գժվեմ քեզ սիրելուց,
Քեզ անվերջ նվիրվելուց
Անթերի աղջիկ, դու աննման,
Իմ սիրուն էլ չափ չկա
Ողջ աշխարհն է տես վկա
Դու ես, դու հենց սերը իմ կյանքի,
Իմ սիրուն, իմ աննման թող կողքիդ հավերժ մնամ,
Որ իմ սիրտն էլ քո սրտում զարկի:
Կրկն.
Աշխարհի սիրուն աղջիկը իմ սերը դարձավ,
Բաժանել ենք սերը երկուսիս մեջ հավասար,
Աշխարհի ամենալավը հենց իմը դարձավ,
Քո գրկում քնած իմ սիրտը նորից արթնացավ: (2x)