Էն, որ ասում են սերը
Մարդու սրտի մասերը
Իրար հետ է անբաժան կապում
Հիմա ես հասկանում եմ
Անկեղծ խոստովանում եմ
Լավ էլ հենց այդպես է`
Չեն խափում:
Էն որ ասում են սերը
Սրտի երկու կեսերը
Մի հատ մեծ սրտի է վերածում
Ճիշտ է
Ինձ մոտ զգացողություն է,
Որ իմ երջանկությունը
Լուսավոր քո սիրտն է տարածում:
Դե արի հազար ու մի տարի /
Սեր ասենք ու սեր լսենք ու էլ / 2×
Մեզ թող ոչ մի բան չխանգարի /
Որ մենք երջանիկ լինենք: /
Այնքան յուրահատուկ ես,
Այնքան շատ եմ սիրում քեզ
Ամեն-ամեն ինչից վեր ես դու
Հոգուս ամեն անկյունը
Կանչում է քո անունը
Անհավանական մի սեր ես դու
Ես ինձ ինչքան հիշում եմ,
Սիրո մեջ որոշումս
Դու ես, միայն քեզ եմ վստահել
Միշտ էլ
Ամեն օր բա իմ կյանքը
Ամեն իմ երազանքս
Սիրտս քո սրտում եմ ես պահել:
Դե արի հազար ու մի տարի /
Սեր ասենք ու սեր լսենք ու էլ / 2×
Մեզ թող ոչ մի բան չխանգարի, /
Որ մենք երջանիկ լինենք: /