Երկու տուն ունիմ, փակ արած,
երկու սիրտ ունիմ, կանգ առած,
երկու թև ունիմ, կապ արած,
երկու Տեր ունիմ` մի Աստված..
֊ ֊ ֊
Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա…
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷🎷
Դուդուկի շունչով հագենամ,
իմ հգուս ցավին դիմանամ,
աշխարհքի ստով կուրանամ,
նախանձի թույնից հեռանամ…
Կարգեցին գուսան ծաղրանքով,
Երգերս` պատանդ վիրավոր,
Կոկորդիս ձայնը խլացավ,
էս մարդոց խիղճը վերացավ…
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա…
Իմ հոգուս լարով խաղ արա,
Իմ սրտիս զարկով պար արա,
Իմ վանքիս զանգով կանչ արա,
Էն Սայաթ-Նովին հուշ արա…