ԴՈւ ԻՄ ՄՈւՍԱՆ ԵՍ
Գուսան Շերամ
Դու իմ մուսան ես,
Առանց քեզի, երգել չեմ կարող,
Սրտիս տավիղը, բացի քեզնից,
Էլ չունիմ լարող:
Սիրուն, սև աչերուդ, կարմիր վարդ այտերուդ,
Շուխ մազերուդ, շանթ ունքերուդ,
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է,
Աննման փերուդ:
Քեզնից հեռու,
Դառն է մնալ, ապրել միայնակ,
Կուզես սպանի, կուզես կյանք տուր,
Սիրուն աղավնյակ:
Զարդ ու զարդարանք,
Էլ ի՞նչ է պետք, դու սիրուն ղուշ ես,
Մարմինդ է զուգված, ալ խալերով,
Դրախտի նուշ ես:
Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկ ես գարնան,
Քեզ ջան եմ տալիս, չեմ հասկանում,
Անգութ հոգեհան: