Ահա եկավ այն օրը՝շատ սպասված,
Նոր կյանքի դռներն են ես բացված։
Պահպանելու հայրենիքի անդորրը՝
Մեկնում ենք ծառայության։
Առջևում սարեր ու ճանապարհ,
Առջևում 2 տարի դժվար։
Թող ուրախ պահերն ու կատակները մեզ հետ
Լինեն անդադա՜ր, անդադա՜ր։
Զինվորներ ենք մենք,
քայլում ենք վստահ
ու չենք նահանջում։
Չէ որ հայրենիքը մեր
Մեզնով է հպարտ,
Մեզնով է կանգուն։
Զինվորներ ենք մենք,
տոկուն ենք հոգով
գործով ենք արդար։
Չէ որ հայրենիքը մեր
Մեզնով է ծաղկուն,
Մեզնով է անպարտ։
Օրեցօր դառնում ենք մենք ուժեղ,
Օրեցօր կոփվում է կամքը մեր։
Օգնելով իրար դժվար պահին՝
Մենք դարձել ենք ընկերներ։
Մեր առջև փորձություններ հազար,
Բայց կարծես ուժերն են մեր անսպառ։
Թե մի լուր ստանանք տանից,
Այդ օրը դառնում է տոն մեզ համար, մեզ համա՜ր։
Զինվորներ ենք մենք,
քայլում ենք վստահ
ու չենք նահանջում։
Չէ որ հայրենիքը մեր
Մեզնով է հպարտ,
Մեզնով է կանգուն։
Զինվորներ ենք մենք,
տոկուն ենք հոգով
գործով ենք արդար։
Չէ որ հայրենիքը մեր
Մեզնով է ծաղկուն,
Մեզնով է անպարտ։