Որոշեցինք գնանք խոպան` փող աշխատելու
Լավից֊վատից աշխատեցինք` դա չեմ պատմելու
2×
Սրտներս գոլ, ջեբներս բոլ, մենք էլ պարզերես
Տունդարձի ճամփեն բռնեցինք խնամիս ու ես
Ջեբներս բոլ, սրտներս գոլ, մենք էլ պարզերես
Էրևանի ճամփեն բռնինք խնամիս ու ես։
Հասանք վակզալ` կուպէ չկար, մտանք պլասկարտ
Էլ նասկու հոտ, քֆուր֊քյաֆար, հազար ձևի մարդ,
Խելոք կանգնած ծխում էինք` էտ եմ հիշում ես
Աչքս բացի, թալանված ենք խնամիս ու ես
Խելոք կանգնած ծխում էինք` էտ եմ հիշում ես
Ուշքի եկանք, թալանված ենք խնամիս ու ես։
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻
Էսպես անցավ մի քանի ժամ` նստել ենք անհույս
Նենց սոված եմ, քիչ ա մնում ուտեմ խնամուս
Ոչ փող ունենք, ոչ էլ ծանոթ` թարս են նայում մեզ
Նստել, սովից զկրտում ենք խնամիս ու ես
Ոչ փող ունենք, ոչ էլ ծանոթ` ումից ի՞նչ ուզես
Նստել, սովից մղկտում ենք խնամիս ու ես։
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻
Կողքիններս կուշտ քնել են, նստել ենք անքուն
Ճամպրուկի մոտ հաց էր ընկած` կռացա թաքուն
Չհասցրի, ձեռս բռնին, հարձակվան վրես
Չոր հացի տեղ չոր ծեծ կերանք խնամիս ու ես
Չհասկացան, ձեռս բռնին, հարձակվան վրես
Չուժոյ պախմել տփոց կերանք խնամիս ու ես
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻
Մինի լոմկին էլ ճար ճկար` մեկին կպցրի
Հակառակորդի շարքերում խուճապ մտցրի
Մի կերպ փախանք, բայց մինչև վերջ հետևեցին մեզ
Ստիպված թռանք ընթացքի մեջ խնամիս ու ես
Մի կերպ փախանք, բայց մինչև վերջ հետևեցին մեզ
Ստիպված թռանք գյուլլի միջից խնամիս ու ես։
Որոշել էինք գնանք խոպան փող աշխատելու
Լավից֊վատից աշխատել էինք չեք հավատալու
Սրտներս փակ, ջեբներս ծակ, մենք էլ սևէրես
Մինչև էսօր տուն չենք մտել խնամիս ու ես
Ջեբներս ծակ, սրտներս փակ, մենք էլ սևէրես
Մինչև էսօր տուն չենք մտել խնամիս ու ես
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻🎻