֊ 1 ֊
Հեյ նավավար ի՞նչ ես անում / 2×
Ու՞ր ես նստել դու նավակ /
Տես ամպերն են վեր բարձրանում / 2×
Դեպի երկինք կապուտակ։ /
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕
֊ 2 ֊
Հեյ ախպեր ջան դարդ մի արա / 2×
Ծովափին եմ ես ծնվել /
Ծովն է ինձ միշտ օրոր ասել / 2×
Ծովի ջրով եմ սնվել։ /
🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹🎹
🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕🪕
֊ 3 ֊
Ասաց, շարժեց նա թիակներ / 2×
Եվ բարձրաձայն երգելով /
Քաջ սլացավ ծովի խորքը / 2×
Սև ալիքներ ճեղքելով /
Սև ալիքներ ճեղքելով։ / 2×