Christine Hovhan Ari Im Soxak Ожидает модерации

00:00 / 04:16
Loading
Скачать
0
36
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: нейро-минус
Свойства файла: 9,7 Мб 320 кбит/с
Загружено: Lusineh @ 16.02.24
Текст песни «Ari Im Soxak»
  
Արի, Իմ սոխակ, թող պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց Նա լալիս է, դուն սոխակ, մի գա,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ...
 
Բայց Նա լալիս է, դուն սոխակ, մի գա,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ...
 
Թող դու տարտրակիկ, քո ձագն ու բունը,
Վույվույով տղիս բեր անուշ քունը.
Բայց Նա լալիս է, տարտրակիկ, մի գա,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ...
 
Բայց Նա լալիս է, տարտրակիկ, մի գա,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ...
 
Թող, աբեղաձագ, դու արտ ու արոտ,
Օրորե տղիս, քնի է կարոտ.
Բայց Նա լալիս է, դուն ձագուկ, մի գա,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ...
 
Բայց Նա լալիս է, դուն ձագուկ, մի գա,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ...
 
Թող որսդ, արի, քաջասիրտ բազե,
Քո երգը գուցե իմ որդին լսե...
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ...
 
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ...
Текст добавлен: Lusineh
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.