Tar Tukhtaryan Karotum Em Ожидает модерации

00:00 / 04:03
Loading
Скачать
0
54
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Тип: мастер
Свойства файла: 9,2 Мб 320 кбит/с
Загружено: GARO DUMOYAN @ 20.03.24
Текст песни «Karotum Em»
  
Ես գրում եմ քեզ հեռվից,

Այնքան ուզում եմ պարզապես

Կողքիս լինես։

Կարծես կանգնել է ժամանակը

Կարոտի պատանդն ենք դու եւ ես։

Ու թեկուզ մտքով քեզ հետ եմ,

Տաք շնչիդ կարիքը զգում եմ ավելի,

Առանց քեզ հավերժ կիսատ եմ,

Չի գտնում հոգիս անդորրը իր էլի։

Գիտեմ ամեն ինչ բարդ է,

Կարոտում եմ քեզ։

Կանցնի, սա ակնթարթ է,

Ավա՜ղ,հեռու եմ ես...

Քեզ հետ են իմ մտքերը,

Ու գիշերում անգամ,

Երբ որ փակես աչքերդ

Երազում կգամ...

Մեր միջև հիմա օվկիան է,

Առանց քեզ ամեն վայրկյանը

Դար է ինձ...

Ես հեռվում նոր հասկանում եմ

Բաժանվել Մեզ արգելված է իրարից։

Ես կգամ ու քեզ երդվում եմ

Չեմ թողնի քո ձեռքը,ինչ էլ որ լինի,

Ո՛չ հեռուն ,ո՛չ ժամանակը

Ինձանից երբեք, երբեք քեզ չի տանի։

Գիտեմ ամեն ինչ բարդ է,

Կարոտում եմ քեզ։

Կանցնի, սա ակնթարթ է,

Ավա՜ղ,հեռու եմ ես...

Քեզ հետ են իմ մտքերը

Ու գիշերում անգամ,

Երբ որ փակես աչքերդ

Երազում կգամ...

Սիրելի՛ս,կասես,որ գի՛ժ եմ,խե՛նթ,

Բայց հավատա,այս բաժանող հեռուն

Մեզ կապում է ավելի։

Ու խեղդող կարոտը հաղթելու կամքը,

Եւ ինձ չկորցնել համառությունը...

Կա՞ արդյոք ավելի զորեղ ուժ։
Текст добавлен: GARO DUMOYAN
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.