Գիշերը հոգնած մի փողոցով
Ես քայլում եմ մենակ ու հիշում
Եւ աստղերը հեռվից շշնջում են ասես
ՄԻ հեքիաթ հեռավոր օրերից:
Ուր ես դու, ուր ես դու
Հայտնվիր այս խաղաղ գիշերով
Ես այնպես եմ ուզում փայփայել հայացքը քո
Հայտնվիր դու լուսնի շողերով:
Իմ հոգին խելագառ մի կարոտով
Ճախրում է դեպի քեզ, դեպի քեզ
Դու լսում ես, արդյոք, ձայնը իմ հուսահատ
Բեր ինձ հույս, բեր ինձ կյանք, բեր ինձ սեր: