֊ 1 ֊
Այս կյանքում երազանքներ ունենք սրտում պահած
Տեր Աստված դու մեր առջև լուսավոր ճամփա բաց։
2×
Կյանքում կան փորձություններ` վերելքներ և հարված
Լավ է, երբ խիղջդ մաքուր լինես մարդու դիմաց։
ԿՐԿՆԵՐԳ
2×
Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք
Դեռ երազանքներ ունեմ` ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
֊ 2 ֊
Ջահել օրերը կյանքիս անցնում են ու գնում
Մանուկ օրերին կարոտ` կարոտով ենք մնում։
2×
Առաջին սերը կյանքում մի երազ է թվում
Սիրող սիրտը կարոտին դժվար է հաշտվում։
ԿՐԿՆԵՐԳ
2×
Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք
Դեռ երազանքներ ունեմ` ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
֊ 3 ֊
Մայրական օրհնանքն է մեզ միշտ ուղեկից լինում
Հայրական խրատն է մեզ տալիս դասեր կյանքում
2×
Օրերը մեր դժվարին նոր պայքար են ծնում
Ամեն մի վայր ընկնելիս կոփված ես վեր կենում։
ԿՐԿՆԵՐԳ
Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք
Դեռ երազանքներ ունեմ` ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք։
Կյանքի ամեն վայրկյանը թանկ է իմացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի հեռացեք
Դեռ երազանքներ ունեմ` ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք,
Դեռ երազանքներ ունեմ` ինձ մի մոռացեք
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք,
Տարիներ մի անցեք, շուտ մի գնացեք։