ասացի գնում եմ
կարծեցիր ստում եմ
ու սրտանց քեզ բարով
չասացի:
հիմա ես երգում եմ
որ մի բառ ճար չունեմ
քարացած իմ սիրտը
տանջվում է ինչ անեմ:
կրկներգ"
շվաքս թողնում եմ
քեզ իմ սեր պահապան
ուր լինես քեզ հետ է
իմ սիրտը իսկական,
վերքերը դարերի
կգտնեն սպեղանի
բայց բուժում չի լինի,
վերքերը դարերի
կգտնեն սպեղանի
բայց ամեն իմ վերքին
բուժումը չի լինի:
ներիր ինձ
որ քեզ սիրել եմ անհամար
ներիր ինձ անհետ կորած
սիրուդ համար:
2-րդ տուն
սիրտս միշտ ծարավ է
հարվածին այն հզոր
որ միայն քեզ հետ է
այդքան զոր:
բայց հիմա չի հնչում
ոչ մի զարկ իմ սրտից
խռով է քեզ սիրող
իմ սիրտը ինձանից:
կրկներգ"
կոպերիս մեջ ամուր
կգրկեմ քեզ իմ սեր
չեմ բացի աչքերս
որ հանկարծ չկորչես,
հայացքս թլ երբեք
չի դառնա դեպի վեր
իմ կորած դու իմ սեր
հայացքս էլ երբեք
չի դառնա դեպի վեր
քո թողած հուշերն են
ինձ համար գաղտնի ստվեր,
ներիր ինձ
որ քեզ սիրել եմ անհամար
ներիր ինձ անհետ կորած
սիրուդ համար: