Մանկուց երազել եմ ես մեր էրգիր էրթամ
Պապուս կարոտը էրգրի ես էլ հասկանամ
Պապերիս հողն ու ջուրը աչքովս տեսնեմ
Մշո սուրբ Կարապետում զույգ մոմեր վառեմ
Ու հայոց վանքում հորովել երգեմ
Պաղ ջրեր խմեմ քոչարի պարեմ
կրկ
Ես մշեցու զավակ եմ Մշո հողին պապակ եմ
Արազը կտրեմ անցնեմ պապերիս հողին հասնեմ
Ողջ աշխարհի հայերով նպատակ ունենք
Մեր կորցրած հողերը նորից ետ բերենք
Շատ տարիներ են անցել բայց չենք մոռացել
Հայի թափված արյունը դեռ չենք հատուցել
Մի բռունցք դառնանք ու հզորանանք
Նորից ծովից ծով Հայաստան դառնանք