Երբ խանդում ես
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի
Երբ միամիտ մեկին նայեմ,
Նա էլ ժպտա ինձ,
Իսկույն դեմքդ նուրբ ու ջահել
Կշիկնի խանդից:
Հավատա ինձ, չեմ նեղանում,
Ժպտում եմ քեզ մեղմ ու ջինջ,
Ախր շատ ես գեղեցկանում,
Երբ խանդում ես ինձ:
Առանց փշի վարդ չի լինում,
Առանց խանդի` սեր,
Ինչ էլ լինի քեզ եմ սիրում,
Ում էլ որ տեսնեմ:
Խանդն էլ է սեր, սիրո նշան,
Բայց մաշում է մեզ թաքուն,
Եկ մեր սերը, ինչպես նշխար,
Միշտ պահենք մաքուր: