Արևի պես շողում ես դու
Ամպերից ինձ թաքուն նայում
տեսնում ես ինձ ու ամաչում
Սիրո հայացքդ թաքցնում
Արի սրտիս դուռը բացիր
Սրտիս գաղտնիքը իմացիր
Դու կլսես մի քնքուշ ձայն
կասեմ քեզ սիրում եմ միայն
Քեզնով եմ ես միայն ապրում
Երազներում քեզ եմ տեսնում
Արթնանում եմ հուշ ես դառնում
Քեզ համար մոմեր եմ վառում