Միշտ փակում եմ իմ աչքերը,
Ու հիշում անդարձ վայրկյանները,
Քո գրկում, քո սիրով լի,
քո շնչով, իմ մայրիկ,
Մանկությունն իմ երջանիկ։
կրկն.
Քեզ միշտ կպահեմ ես, իմ սրտում մայր,
Ու չեմ տա սերդ միշտ արդար,
Ու չեմ պխծի ես քո անունը,
Իմ սուրբն ես մայր իմ, իմ գարունը,
Իմ սերն ես մայր իմ, էությունը։
II
Ինձ ներիր մայրիկ հեռացել եմ,
Ակամա քեզ վշտացրել եմ,
Կդառնամ, կգրկեմ քեզ,
Կփարվեմ, կպարենք մայր,
Նոր կյանքի, մի սիրո պար։
կրկն.
Քեզ միշտ կպահեմ ես, իմ սրտում մայր,
Ու չեմ տա սերդ միշտ արդար,
Ու չեմ պխծի ես քո անունը,
Իմ սուրբն ես մայր իմ, իմ գարունը,
Իմ սերն ես մայր իմ, էությունը։
Final
Ու չեմ պխծի ես քո անունը,
Իմ սուրբն ես մայր իմ, իմ գարունը,
Իմ տերն ես մայր իմ,
դու լույս ես, վառ ես,
Հույս ես, լուռ ես,
Սուրբ ես ՄԱՅՐ։