1. Գարուն է հիմա իմ հոգում.
Հիսուսն է ապրում իմ սրտում,
Անապատը չոր իմ սրտի
Դարձել է ծաղկած մի այգի:
Տեր Հիսուս , Քեզ եմ ես օրհնում,
Իմ Արքա, Քեզ եմ մեծարում,
Ինչպիսի՜ մեծ երջանկություն.
Ես գտա մեծ ողորմություն:
2. Մոլորված էի խավարում,
Մահվան շուքի մութ ձորերում.
Չունեի ես ուրախություն,
Չկար ոչ մի խաղաղություն:
3. Շարունակ թող Քո Սուրբ Հոգին
Մշակի, մաքրի սիրտը իմ,
Եվ սերմերը Քո իմ սրտում
Աճեն, պտուղ տան իմ կյանքում: