I
Մութ գիշեր, խաղաղ քնած էր Արցախ աշխարհը,
Սահմանին, դիրքը հպարտ հսկում էր քաջ զինվորը,
Ապրիլ 2 լույս գիշերը թշնամին նենգաբար,
Արձակվեց ու կռիվ եղավ, պատերազմ էր քառօրյա:
Կրկներգ
Հայ քաջ զինվոր, կռիվ կտար, կպայքարեր հերոսաբար,
Կողքին կանգնած հայ ժողովուրդ, հայ կամավորն ու երկրապահն,
Կռիվ տվին հերոսները, հողը արյամբ պահելով,
Չթողեցին, որ պղծեն մեր պատմությունը հայոց:
II
Խոնարհվենք Ձեր առջև, ով հայոց սուրբ մայրեր,
Որ ծնել եք այսպես քաջարի զավակներ,
Միշտ անմահ են հերոսները, ընկած տղերքը մարտում,
Թող սավառնեն հոգիները, հայոց խաղաղ երկնքում:
Կրկներգ
Հայ քաջ զինվոր, կռիվ տվիր, պայքարեցիր հերոսաբար,
Կողքիդ կանգնած հայ ժողովուրդ, հայ կամավորն ու երկրապահն,
Ձեր արյան գույնով ներկիք, հողը հայոց սրբազան,
Ո ւտվեցիք ևս մեկ կյանք, խաղաղ կյանք սերունդներին:
Երդվենք հիմա, հենց այս պահին, կհիշենք մեր հերոսներին,
Չէ որ նրանց արյան գնով, ապրում ենք մենք խաղաղ երկրում,
Ձեր արյան գույնով ներկիք, հայոց հողը սրբազան,
Ու տվեցիք ևս մեկ կյանք, խաղաղ կյանք սերունդներին:
Հայ քաջ զինվոր...