Հայ մեծ կռիվ արյունահեղ, Ժամն է վրեժ լուծելու,
Պատմական մեր հայրենիքը թուրքերից ետ առնելու,
Ծեր ու ջահել ոտքի ելան, Թշնամու դեմ անվարան
Էլ ինչ կարդանք, քան էս կռիվ, ազատում ենք Հայաստան
Դե տղերք ջան զենքերը վեր
Շարքեր,շարք կրակ բացեք
Քաջ ԱՐԹՈՒՐՒ հաղթած հոգուն
Դեպի երկինք ճամփա բացեք:
Որոտում ու մռնչում են հզոր ահեղ ՖԻԴԱՅԻՔ
Երազանքը մեկն է միայն տեսնել հզոր հայրենիք,
Պատերազմի ահեղ պարն են դաշտում բռնել հայորդիք
Երազանքը մեկն է միայն կերտել հաղթող հայրենիք:
Դե տղերք ջան զենքերը վեր
Շարքեր,շարք կրակ բացեք
Քաջ ԱՐԹՈՒՐՒ հաղթած հոգուն
Դեպի երկինք ճամփա բացեք:
Դաշնակցության դրոշի տակ դարձար անմար մի կրակ
Շողշողում է անվանդ շուրջ Մշո մտնող արեգակ
Սավառնում է հոգիտ արի,երկինքներում ջինջ, մաքուր
Ուր մի աստղ է անվերջ փայլում եվ այդ դու ես մեր Արթուր
Դե տղերք ջան զենքերը վեր
Շարքեր,շարք կրակ բացեք
Քաջ ԱՐԹՈՒՐՒ հաղթած հոգուն
Դեպի երկինք ճամփա բացեք:
Քաջ ԱՐԹՈՒՐՒ հաղթած հոգուն
Դեպի երկինք ճամփա բացեք: