Gor Yepremyan Im Quyrik минус

00:00 / 03:28
Loading
Скачать
2
11281
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 3,5 Мб 144 кбит/с
Загружено: Vig Xachatryan @ 20.01.19
Текст песни «Im Quyrik»
  
I
Թաքցնում եմ աչքերս ու սիրտս լցված,
Այն մտքից, որ գնում ես դարձել եմ հարբած,
Դու սկսում ես նոր կյանք մեծ սիրով ու սպասված,
Տա Աստված միշտ լինես երջանիկ ու սիրված:
Դու իմ արյունն ես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ,
Քեզ հետ ծնվելը պարծանք է, եղբայր լինելն՝ արժանիք:

Կրկներգ
Ա՜խ ինչքան եմ սիրում քեզ,
Իմ աչքի լույս իմ կես,
Իմ հոգու անբաժան բաժին,
Քեզ հետ եմ քայլն իմ արել առաջին:
Ու՞ր ես գնում, ու՞ր, խնդրում եմ ձեռքդ տուր,
Մեկ անգամ էլ գրկեմ ամուր,
Հպարտանամ, որ ունեմ քեզ պես քույր:

II
Թե կյանքում կփորձես ինչ-որ բան դու թաքցնել,
Իմացի՛ր, որ ես զգում եմ, ինձ պետք չէ հարցնել,
Իմ ձեռքով քեզ հանձնում եմ այսօր ուրիշին,
Բայց քանի դեռ ես ողջ եմ, կողքիդ եմ, հիշի՛ր: 
Դու իմ արյունն ես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ,
Քեզ հետ ծնվելը պարծանք է, եղբայր լինելն՝ արժանիք:

Կրկներգ
Ա՜խ ինչքան եմ սիրում քեզ...(2X)
Текст добавлен: Vig Xachatryan