I
Երեկոն իջավ քաղաքիս վրա,
Աստղերը պայծառ վառվեցին ահա:(2X)
Կրկներգ
Մի օր էլ անցավ մեր կյանքից մարդիկ,
Մեր կանաչ շիվը կթոշնի մարդիկ։
Թող որ այս երգը միշտ ձեզ հետ լինի,
Ծերության ժամին ձեզ ջահել պահի։
II
Գիշերն ինձ առավ իր մութ գրկի մեջ,
Օրորեց անուշ, հարազատ մոր պես։
Գիշերն ինձ առավ իր մութ գրկի մեջ,
Օրորեց անու՜շ-ա՜նուշ, հարազատ մոր պես։
Կրկներգ
Մի օր էլ գնաց, անդարձ հուշ դառավ,
Հուշերիս ծովում մի կաթիլ դառավ։
Թող որ այս երգը ձեր հոգին մտնի,
Ձեր սիրո ծովի կաթիլը դառնա։
Կրկներգ(2)
Գիշերը այսօր այնքա՜ն սիրուն է,
Որ կարծես երբեք այսպես չի եղել,
Այնպես սիրուն են աստղերը վառվել,
Որ կարծես այսպես էլ չեն վառվելու,
Որ կարծես երբեք էլ չեն վառվելու։
Կրկներգ
Մի օր էլ գնաց, անդարձ հուշ դառավ,
Հուշերիս ծովում մի կաթիլ դառավ,
Թող որ այս երգը ձեր հոգին մտնի,
Ձեր սիրո ծովի կաթիլը դառնա,
Թող որ այս երգը ձեր հոգին մտնի,
Ձեր սիրո ծովի կաթիլը դառնա: