Աշխարհ,մեծ աշխարհ ինձ բերեց աշխարհ
Մայրը իմ սուրբ ։
Ինձ գուրգուրել են,
ամուր գրկել են
Ձեռքերն իր նուրբ։
Գիշերներն անքուն
Հսկել ես արթուն
Մայր իմ գովելի
Քո աղոթքները
Դարձել են փարոս
Մայրիկ սիրելի։
Մայրիկ իմ մայրիկ ,սեր ես երկնային ու լույսն իմ ճամփի
Շունչն ես օջախի,հույսը մեր անմար,մայր իմ սիրելի։
Եղիր միշտ առողջ իմ մայրիկ բարի,սրտիդ ուզածը թող,որ կատարվի իմ բարի մայր,իմ անգին մայր։
Անցան,շուտ անցան տարիներն անցան մեր մանկության։
Մանկան պես նորից կարոտն է ձգում քո ջերմության։
Կուզեի ես նորից քո գիրկը վազեի մայր իմ գովելի,
Քեզ կրծքիս սեղմեի ու անվերջ կանչեի մայրիկ սիրելի ։