Քեզ տեսա ու ես հալվեցի կարծես,
Աչքերից քո սիրուն,սիրտս քեզ ընտրեց,
Սեր իմ քեզ նման չկա չի եղել,
Իմ ողջ կյանքում միայն քեզ եմ ես սիրել,
Ու հիմա ուզում եմ ես սիրտը իմ նվեր տալ քեզ,
Ու ասել, որ ամպի չափ սիրում եմ քեզ։
Կրկներգ։
Քո ժպիտը իմ հոգին այրեց,
Քո աչքերը ինձ նոր կյանք տվեց,
Քո մի ջերմ հայացքից,
Սիրտս նորից ապրել սովորեց,
Սրտիս տերը դու դարձար հիմա,
Թող աշխարհը մեզնով հիանա,
Ինչքան էլ ասեմ, որ քեզ սիրում եմ
Չեմ կշտանա։
Իմ դատարկ սրտին տվեցիր դու կյանք,
Երազանքն ես սրտիս, որ դարձել ես թանկ,
Սեր իմ քո կողքին ես կլինեմ հավետ,
Կդառնամ քո սրտի տերը առհավետ,
Աչքերում իմ սեր անմար, չտիրի թող մեզ խավար,
Մեր սիրուն թող տիրի միշտ պայծառ ամառ։
Կրկներգ։
Քո ժպիտը իմ հոգին այրեց,
Քո աչքերը ինձ նոր կյանք տվեց,
Քո մի ջերմ հայացքից,
Սիրտս նորից ապրել սովորեց,
Սրտիս տերը դու դարձար հիմա,
Թող աշխարհը մեզնով հիանա,
Ինչքան էլ ասեմ, որ քեզ սիրում եմ
Չեմ կշտանա։