Իմ աշխարհ, իմ կես,
Խենթանում եմ, երբ ժպտում ես,
Երբ անուշ ձայնով ինձ կանչում ես,
Սեր, իմ ուզածն ես, իմ երազների թագուհին ես,
Կուզեմ՝ ողջ կյանքում կողքիս լինես:
Իմ միակ թուլությունն ես դու,
Սրտիս տակ միշտ ապրում ես դու,
Իմ ձմռան տաք, ջերմացնող ու վառ փայլող արեգակ:
ԿՐԿՆԵՐԳ
Իմ սրտի դիմաց այսօր, սեր,
Դու քո սիրտը բաց,
Որ քայլենք սիրո ճամփով մեր մինչև լուսաբաց,
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ թաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ:
Ժպտում ես դու մեղմիկ,
Երբ ասում եմ քեզ «իմ աղջիկ»,
Իմ հոգում բացված սիրո ծաղիկ,
Մի սիրո ալիք մեզ տանում է 7֊րդ երկինք,
Ուր ճախրում ենք մենք երջանիկ,
Ու երբեք ոչ մի խենթ քամի
Ինձ ու քեզ էլ չի բաժանի,
Սրտերում մեր սերը,
Որ ծնվել է, թող չմարի:
ԿՐԿՆԵՐԳ
Իմ սրտի դիմաց այսօր, սեր,
Դու քո սիրտը բաց,
Որ քայլենք սիրո ճամփով մեր մինչև լուսաբաց,
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ թաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~