Քանի-քանի, քանի գիշեր արթուն մնամ,
Քո պատճառով մնաս բարով ասեմ գնամ,
Առանց քեզ էլ ոնց մնամ,
Առանց քեզ ես ոնց ժպտամ.
Սիրտս սառեց մի օրում քարացավ.
Էլ սիրտ չունեմ մեկին սիրեմ
Սերս կիսատ ես ում թողնեմ
Թողնեմ գնամ հեռու՜-հեռու
Քեզ չտեսնեմ , քեզ չհիշեմ։
Էլ սիրտ չունեմ մեկին սիրեմ
Սերս ես ում էլ ում պատմեմ
Թողնեմ գնամ հեռու՜-հեռու
Քեզ չտեսնեմ։
Ես իմ բախտից բողոքելով քեզ մոտ եկա,
Ինչքան-ինչքան սեր ունեի քեզ բաժին հասավ
Շատ էր քեզ համար իմ սերը
Սխալ էր այդքան նվիրվելը
Էլ ճամփա չունեմ քեզ հետ անցնելու։
Էլ սիրտ չունեմ մեկին սիրեմ
Սերս կիսատ ես ում թողնեմ
Թողնեմ գնամ հեռու՜-հեռու
Քեզ չտեսնեմ , քեզ չհիշեմ։
Էլ սիրտ չունեմ մեկին սիրեմ
Սերս ես ում էլ ում պատմեմ
Թողնեմ գնամ հեռու՜-հեռու
Քեզ չտեսնեմ։