Ծնկի իջած աղոթք անի
Մայրը զինվորի
Հզոր աստված, բարի արքա
Անուշ բալես բարով ետ գա
Զինվոր բալես բարով տուն գա։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
1֊ին տուն
Ախ երանի առավոտյան արթնանամ
Զինվոր բալիս տանը տեսնեմ լիանամ
Մի համբյուր տա, համբյուրիցը ջերմանամ
Անուշ֊անուշ գրկեմ բալիս, խենթանամ։
Տղաս աստված օրհնե քո կյանք,քո շեն տուն
Մայրդ գիշեր ու զոր աղոթե արթուն
Մնա հզոր, մնա կանգուն ու անպարտ / 2×
Հայ զինվոր ես, մայրդ քեզնից է հպարտ։ /
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
2֊րդ տուն
Ախ երանի թռչունները լուր բերեն,
Հեռու հեռվից մորից խաբար բերեն
Ախ երանի քամու թևով սլանայի
Մի համբուր տայի մորս, նորից ետ դառնայի։
Չտխրես դու մայր իմ անուշ ու բարի
Մեծացրել ես արծիվ զավակ դու արի
Չի հաղթի նրան ոչ մի չար թշնամի / 2×
Առյուծ որդիդ պատվով հողը կպահի։ /
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
Մայր օրհնանքդ շատ հզոր է ու թանկ է
Սահմանին կանգնած զինվորը անվախ է
Հայրենիքիս ազատ է ու անկախ է / 2×
Աստված Հայոց օջախները շեն պահէ /