Սիրո ճամփին
֊ 1 ֊
Բաց էր սիրո դուռը մի օր, մտա ներս
Վարդը լիքն էր, ինչու՞ փուշը տեսա ես
Ետ նայեցի, ճամփա չկար` ուշ էր ուշ / 2×
Փուշ սիրեցի` ալվան վարդի պես անուշ։/
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Թե սիրում ես, վարդից թանկ է փուշն անգամ /2×
Առանց սիրո ալեկոծ չէ ծովն անգամ։ /
Սեր երգեցեք` սիրուց քարն էլ կխոսի / 2×
Առանց սիրո վարար գետն էլ չի հոսի /
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
֊ 2 ֊
Սիրո ճամփին քարը ծաղիկ տեսա ես
Լուսինն արև, ցամաքը ջուր տեսա ես
Զեփյուռն անհոգ` փոթորկվող ծով տեսա ես / 2×
Մեկ ժպիտին հազար արցունք տվի ես։ /
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Թե սիրում ես, վարդից թանկ է փուշն անգամ / 2×
Առանց Սիրո ալեկոծ չէ ծովն անգամ։ /
Սեր երգեցեք` սիրուց քարն էլ կխոսի / 2×
Առանց սիրո վարար գետն էլ չի հոսի։ /
🔊լա֊լա֊լալա֊լա լա֊լա֊լա֊լա . . .