Երբ որ փոքր էինք
Երբ որ փոքր էինք, իրար ձև չկար գրեինք
Ընկեր հելի դուրս, հելի խաղայինք, որ կրեինք
Երբ որ փոքր էինք, գիտես սաղ օրը դուսն էինք
Երբ մեծը խոսար, սաղս քարացած սուս էինք։
Մի գնդակ, որ մեզ տային, սաղ օր հերիք էր
Տուն արի բալես, արդեն ուշ ա, հերիք է
Խնդրում էինք, մի քիչ էլ` ձգում էր թաղը
Խոստանում էինք, որ հանդիպենք
Նույն ժամին մենք վաղը
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊
Իմ ընկեր թանկագին նայի մենք ուր ենք հասել
Մեր կոշիկները հին երկար ճամփեք են մաշել. 2×
Սաղս ցիր ու ցան տարբեր տեղ ենք գնացել
Իսկ նույն ժամին, նույն տեղում
Մենակ թաղն ա մնացել ։
Մեր մանկության վախտ մեզ մոտ սաղ էին անթերի
Սայթի անառակը Էն վախտ մեզ համար փերի
Նամակները մեր մենակ վրեն մայթերի
Հիմա մտի,որ քեզ լայքեն, թիվն ա սայթերի։
Ով արագ վազեր, էն էր տաղանդը
Իսկ հիմա ով շատ ա ապուշ, փոխել են ավանդը
Թե երկար մազ էր, մեր մոտ աղջիկ էր
Հիմա տղա կա տղա չի, տղա կա աղջիկ է։
ԿՐԿՆԵՐԳ֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊/֊