Օտարության մեջ ինչքան հայեր կան
Կարոտով կուզեն Հայաստան գնան
Մասիսին կարոտ, չէ չենք մնալու
Շուտով բոլորս տուն ենք դառնալու
Հայաստան իմ տուն ետ եմ դառնալու
Քո զավակն եմ ես, գիրկդ եմ գալու։
կրկ.
Հայաստանը ձայն է տալիս
հայեր ջան, հայեր ջան։
Կռունկների հետ թև առեք
Ու ետ դարձեք Հայաստան։
Գառնի ու Գեղարդ, քույր լիճ Սևանա
Հայաստանը մեր սուրբ հողն ու ջուրնա
Աստված պահապան իմ հայրենիքին
Հայ ժողովրդին տուն ու տանիքին։
Թող, որ շենանա իմ Հայաստանը
Սուրբ խաչքարերի մեծ բուրաստանը։