Երբ իմաստազուրկ է լինում
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես քո կյանքի ծառից։
Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին
Անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
Ներկան էլ նմրած քո ոտքի տակին։
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է անվերջ պայքարի,
Պայքարն էլ ավաղ իմաստազրկվում է,
Երբ վերածվում է կյանքի իմաստի։
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը
Ժամանակը միշտ վիժում է նորից։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
Փողոց ու այգի իմաստազրկվում են`
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են
Երբ վերածվում են ապաստարանի։
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է
Ծամվել երախում բյուր ժողովների,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է
Այն վազքի նման, որ ավարտ չունի։
Ձեռքերը պարապ իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում է
Պատճառները բյուր առանց պատճառի։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
↪ 🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
Անիմաստության խորտակվող քո նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկուով քնած զավակներդ
Մեկ֊մեկ արթնանում ու Քեզ են նայում
Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուդ սառույցի կեղևն են փշրում
Անկարողության պոկուն կապանքները
Եվ կյանքը նորից ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ