Arthur Meschian Barov Mnaq минус

00:00 / 05:10
Loading
Скачать
0
1005
Тональность
0.0
+
Темп, %
0.0
+
Свойства файла: 11,8 Мб 320 кбит/с
Загружено: Henrik Hovsepyan @ 19.01.22
Текст песни «Barov Mnaq»
  
Դռները մեկ առ մեկ փակվում
Կյանքիս անցած էջերի պես
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն
Եվ հեռանում
  Բարով մնաք։ 

Բարով մնաս իմ մանկություն,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ
Աքսորների խուլ ահազանգ,
Կռիվ ու խաղ
  Բարով մնաք։

Բարով մնաք իմ ընկերներ,
Որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ
Ես կհիշեմ ամեն վայրկյան
Նրանց, որոնք արդեն չկան 
Օրհնյալ լինեք
  Բարով մնաք։
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸

Բարով մնաս դու իմ քաղաք
Եվ փողոցներ իմ հարազատ
Ես չափչփել եմ ձեզ 1000 անգամ
Դեմքեր ծանոթ բարի ու գորշ,
Հեգնանք, ժպիտ և հայհոյանք
Ես դեռ կգամ
  Բարով մնաք։

Ինքս ինձնից եմ հեռանում
Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում
Ես հեռանում եմ, որ դառնամ,
1000 փակված դռներ բանամ
Հիմա գնամ
  Բարով մնաք։

Մնաս Բարով վերջին իմ սեր,
Կորստի պահ լուռ
Եվ քարացած շուրթեր
Գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված
Եվ կորստի դռները բաց,
Ես փակեցի 
  Բարով մնաց։
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸 

Մնաք բարով խելառ օրեր,
Անքուն֊հազար իմ գիշերներ
  Բարով մնաք,
Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած
Նոր խափկանքի թակարդը բաց
Չեմ հավատում 
  Բարով մնաք։

Մնաս Բարով վերջին կորուստ 
Վերջին իմ հույս, սպասում,
Երազ վերջին
Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից, 
Ես չեմ խաղում 
  Բարով մնաք։

Դռները մեկ առ մեկ փակվում
Կյանքիս անցած էջերի պես
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն
Եվ հեռանում
  Բարով մնաք . . .
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸🎸
Текст добавлен: Henrik Hovsepyan
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.