Գիշեր ցերեկ սնարիս մոտ արթուն մնացել
Ու երգել ես օրօր, շորօր, իմ անուշ մայրիկ
Սաղ տարիներ կ՚անցնեն եւ դուն արդէն ծերացած,
Բայց քո որդուն սէրը սրտում բախտավորվեցար
Սաղ տարիներ կ՚անցնեն եւ դուն արդէն ծերացած,
Բայց քո որդուն սէրը սրտում բախտավորվեցար
Կրկներգ
Ապրիր ուրախ կեանքիդ մատաղ, իմ անուշ մայրիկ,
Քո մայրական ձայնը քաղցր է սրտիս հատորիկ
Քաղցր ձայնով օրօր կ՚ասես օրօրիդ մեռնեմ
Ինձ սնուցել մեծացրել ես քո կեանքին մեռնեմ։
Սէրը մեծ է քո մայրական ասես ծով լինի,
Անհուն սէրը, քո մայրական թող հավերժ լինի,
Ցանկա մայրիկ խաղաղություն ամբողջ աշխարհին
Քեզ նման մայրերի ձայնը թող հազար լինի
Ցանկա մայրիկ խաղաղություն ամբողջ աշխարհին
Քեզ նման մայրերի ձայնը թող հավերժ լինի
Կրկներգ
Ապրիր ուրախ կեանքիդ մատաղ, իմ անուշ մայրիկ,
Քո մայրական ձայնը քաղցր է սրտիս հատորիկ
Քաղցր ձայնով օրօր կ՚ասես օրօրիդ մեռնեմ
Ինձ սնուցել մեծացրել ես քո կեանքին մեռնեմ։