Կյանքը մեզ կապեց սիրո թելով,
Ասա՝ քեզանից բացի էլ ով
Գա ու ինձ սիրո աշխարհ տանի:
Արի, որ քո շունչը ետ բերի
Ջերմությունը սառը ափերի,
Սիրտս ամպերից վերև հանի:
Արի ներս առանց իմ դուռը թակելու,
Իմ աչքերը քո գրկում եմ փակելու,
Քեզ համար է սիրտը իմ, սիրտը իմ միշտ զարկելու:
Ամեն ինչ թող ու իմ աշխարհ արի,
Ամեն ինչ թող ու հետս պար արի,
Որ քո սիրուց օդում պարեմ,
Որ քո համբույրից էլի-էլի մարեմ:
Երանի լիներ ինչ-որ հնար՝
Քո համբույրը իմ շուրթին մնար
Մինչև վերջին օրը իմ կյանքի…
Աղմկոտ աշխարհը աշխարհով,
Ես ու դու սիրո ճանապարհով
Հասնեինք սիրո երազանքին:
Արի, որ իմ խիղճը էլ չքարանա,
Որ իմ սիրող սիրտը էլ չչարանա,
Համբույրից քո խելքը իմ, խելքը իմ ո՞նց չգնա:
Ամեն ինչ թող ու իմ աշխարհ արի,
Ամեն ինչ թող ու հետս պար արի,
Որ քո սիրուց օդում պարեմ,
Որ քո համբույրից էլի-էլի մարեմ:
Էն մտքից, որ իմն ես դու
Ու որ իմն ես լինելու,
Ես հասա երկինք ու էլ
Այստեղից չեմ իջնելու...
Էն մի մտքից, որ իմն ես ու
Որ դու իմն ես լինելու
Ես հասա երկինք ու էլ
Այստեղից չեմ իջնելու:
Ամեն ինչ թող ու իմ աշխարհ արի,
Ամեն ինչ թող ու հետս պար արի,
Որ քո սիրուց օդում պարեմ,
Որ քո համբույրից էլի-էլի մարեմ: