Երբ աչերիդ փայլը տեսա
Զգացի սիրտդ տեղից հելավ
Սուս մնա, չէ դու սուս մնա։
Առանց նայել եկար֊անցար
Թողեցիր այդպես հեռացար
Սուս մնա, չէ դու սուս մնա։
Երբ քես տեսա, հավանեցի
Ես իսկույն սիրահարվեցի
Այ տղա, դու խելառ տղա։
Ձև թափելով ես հեռացա,
Ուշք ու միտքդ ինձ հետ տարա
Այ տղա, դու խելառ տղա։
Ախր ինձ համար ամեն ինչ ես,
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Ախր սուս մնա, մի գնա։
Ինձ համար ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Այ խելառ տղա
Քեզնից չեմ գնա։
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊🔊
Քո բուրմունքը դեռ օդում է
Ամեն պահ քես կարոտում եմ
Սուս մնա, չէ դու սուս մնա։
Շորորալով նազ ես անում,
Սրտիս հետ դու խաղ ես անում
Մի գնա, ինձնից մի գնա։
Իմ նազերը քո համար են
Մոռանալը անհնար է
Այ տղա, դու խելառ տղա։
Էդ քո քաղցր ու քնքուշ ձայնը
Իմ գլխի մեջ զրնգում է
Այ տղա, քեզնից չեմ գնա։
Ախր ինձ համար ամեն ինչ ես,
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Ախր սուս մնա, մի գնա։
Ինձ համար ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Այ խելառ տղա
Քեզնից չեմ գնա։
Ախ~ր ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա ուրիշ ես,
Սուս մնա . . .
Ինձ համար ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Այ խելառ տղա
Քեզնից չեմ գնա։
Ախր ինձ համար ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Ախր սուս մնա, մի գնա։
Ինձ համար ամեն ինչ ես
Ինչ էլ լինի, մեկ ա իմ ուրիշն ես
Այ խելառ տղա
Քեզնից չեմ գնա ~