Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն ի բույն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:
Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կտարվի.
Հասակ մը, ուր հոգին մեր տենչ`
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարն իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև,
Երթամ ննջեմ զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև: