Դու, իմ անհուն ծարավ, գիշերվա իմ աստված:
Ցուրտ օրն էն մտավ հանկարծ իմ երկիր ավերված:
Քամին անցավ փողոցներով աշնան,
Քամին բերեց իր հետ մի տեղ դաժան:
Ես հիվանդ եմ սիրով, քո աչքերով, քո թավշյա ծիծաղով:
Քանդված, մաշված իմ բառեր
Տխուր իմ երգեր քո անունով:
Ես հիվանդ եմ սիրով, քո աչքերով, քո թավշյա ծիծաղով
Քանդված, մաշված իմ բառեր
Տխուր իմ երգեր քո անունով:
Իմ խելագար լուսին, փայլը քո ինձ տարավ:
Ես ստվեր եմ դարձել լուսնի մոլորված ու ծարավ:
Ժամանակի սև շուրթերով անցավ, անցավ ժպիտը դողալով:
Ես հիվանդ եմ սիրով, քո աչքերով, քո թավշյա ծիծաղով:
Քանդված, մաշված իմ բառեր,
Տխուր իմ երգեր քո անունով: