Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես, Մնում էր յարին, Ու չեկավ նա տես։ Խեղճը դողալով՝ Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, Ուռենի դարձավ։ Ջրերի վրա Գլուխը կախած Դեռ դողում է նա Ու լալիս կամաց։ Ու ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում: