Սիրահարված, կորցրել եմ,
Իմ հյուսիսն ու հարավը, 2+
Ուր էլ էրթամ, էլի կուգամ,
Յար ջան ձեր տան թարաֆը։
Պամջարեքին, տագը կանգնած,
Պլպլագը շուշեքը,
Ինչիս է պետք, որ վեր աշեմ
Պառավ մամըդ աշեգը։
Մամ ջան, մամ ջան,
Թոռիդ ղուրբան, ըբը ուրա Սոնիգը, 2+
Մարթու չտաս, թե չէ դարդեն,
Խելըռիգը Օնիգը։
Գնա կորի, այ անամոթ,
Իմ աղջիկը քուգդ չէ, 2+
Ում էլ որ տամ, լավ իմացիր,
Քեզ քոռ թիքը չի հասնի:
Ուստա Օնես, ֆայտոնդ բեր,
Էրթանք հասնինք մինչև Ղարս,
Խռովել եմ, ես ես քաղքեն,
Ղարսեն պըդի բերեմ հարս:
Մամ ջան, մամ ջան,
Թոռիդ ղուրբան, ըբը ուրա Սոնիգը,
Մամ ջան, մամ ջան,
Խելըռիգը Օնիգը։