Լույսի փաթիլ ես դարձել
սիրո ճամփեքով անցել
Սիրտը իմ գողացել ու սեր խոստացել
Քեզ համար եմ ես ծնվել
Քո անուշ սիրով տարվել
Իմ գրկում եմ քեզ պահել
Սիրտը քո շահել
Քաղցր, քաղցր արև ես դու
Քաղցր, քաղցր աղջիկ ես դու
Քաղցր, քաղցր սիրտ ունես դու
Աշխարհիս մեջ հեքիաթ ես դու
Քեզ իմ կյանքի մեջ պահեմ
Քո բարությամբ ես ապրեմ
Քո սիրուց թևեր առնեմ
Արևիդ մեռնեմ
Նվիրեմ քեզ վառ աստղեր
Հազար տեսակ գարուններ
Սերն իմ չունի սահմաններ
Դառնամ սրտիդ տեր