Երգի խոսքերը՝
Առանց քեզ օրս օր չի,
Սեր տուր, սիրուց մի փախչի,
Օդս ինձ էլ հերիք չի,
Անտեղի դու մի տանջի,
Առանց քեզ կյանքս կյանք չի,
Թող սիրտս գոռա կանչի,
Որ չկաս ապրելու չի։
Որ ես այն եմ ինչ-որ կամ,
Էդ հարցում կասկած չկա,
Թե սիրտ ուզես, սիրտ կտամ,
Հովերի հետ մոտ կգամ,
Սեր ես այն եմ, ինչ-որ կամ,
Թող գրկեմ ամեն անգամ,
Օդերում քեզ հետ պար գամ,
Դարերով սերը քո զգամ։
Քեզ համբուրում եմ դողում,
Կա արմատ սիրուս հողում,
Ծովերում սերն է լողում,
Ափերում անձրև մաղում,
Քեզ համբուրում եմ ու զգում,
Թե ոնց է սիրտն իմ զարկում,
Աշխարհով մեկ եմ լինում։