Դեռ երեկ իմ սրտում ջահելի երազն էր,
Իսկ առջևում` անծանոթ օրեր:
Դե արի, հավասար իրար կողք մենք կանգնենք.
Մեր ապագան ուժը, հիմն է:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ուս ուսի, մեջք մեջքի մենք իրար պահենք:
Կան կողքիս ընկերներ, հարազատ տղերք:
Սիրտս` բաց, միտքս` պարզ, բայց հեռու տնից:
Թող որ ես իմանամ` դու սպասում ես ինձ:
Դու հիշի՛ր, ի՛մ անգին, ինչ ուզում է լինի,
Խոսք ես տվել ու ինձ սպասել:
Սիրելի՛ս, երանի՜, մի վայրկյան իմ կողքին
Դու հայտնվես և ինձ գրկես:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ուս ուսի, մեջք մեջքի մենք իրար պահենք:
Կան կողքիս ընկերներ, հարազատ տղերք:
Սիրտս` բաց, միտքս` պարզ, բայց հեռու տնից:
Թող որ ես իմանամ` դու սպասում ես ինձ:
Ինձ արդեն քիչ մնաց. Պարտքն եմ իմ կատարել,
Ընկերներիս հերթն է հասել:
Ես շուտով տուն կգամ, դուռը միշտ բաց պահեք,
Ձեր զինվորին դիմավորեք:
Ես շուտով տուն կգամ իմ հեռու ճամփից:
Քո հոգուն ես ղուրբան, որ սպասել ես ինձ:
Ես շուտով տուն կգամ, որ նորից դառնամ
Ես զինվոր, այս անգամ` քո սիրո համար:
Ես շուտով տուն կգամ իմ հեռու ճամփից:
Քո հոգուն ես ղուրբան, որ սպասել ես ինձ:
Ես շուտով տուն կգամ, որ նորից դառնամ
Ես զինվոր, այս անգամ` քո սիրո համար…