Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:
Տղան ասաց,_Մոռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չկա...
Արցունքները լվացին
Թուխ աչքերը աղջկա:
Տղան զգում էր մորմոք,
Աղջիկը խոր մի կսկիծ,
Եվ երեկոն էր տխուր
Նրա վշտին կարեկից:
Տղան գտավ ուրիշ սեր,
Մոռացավ թուխ աղջըկան,
Մի ուրիշն էր շիկահեր,
Որ հմայել էր նրան:
Իջավ խաղաղ երեկո,
Ստվերները չքացան,
Բաժանվեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան:
Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Եվ մի հուզիչ լռություն,
ՈՒ երկու սիրտ քարացան...